Մակրոնը հայտարարել Է Փարիզի տարածաշրջանում պարետային ժամ սահմանելու մասին
Advertisement 1000 x 90

Մակրոնը հայտարարել Է Փարիզի տարածաշրջանում պարետային ժամ սահմանելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Իլ դե Ֆրանս տարածաշրջանում, որում գտնվում Է Փարիզը, եւ երկրի եւս ութ քաղաքներում հոկտեմբերի 17-ից գիշերային պարետային ժամ սահմանելու մասին, որը կապված Է COVID-19 կորոնավիրուսի արագացված տեմպերով տարածման հետ:

Մակրոնը պարզաբանել Է, որ այս միջոցառումը բացառում Է ռեստորաններ այցելելը եւ ընկերների հետ հանդիպումները ժամը 21:00-ից հետո:

Նա նշել Է, որ բոլորը, ովքեր տնից դուրս կգտնվեն պարետային ժամի ընթացքում, դրա համար անհրաժեշտ Է լուրջ պատճառ ունենալ: Այս կարգը խախտելու համար տուգանք կառաջադրվի 135 եվրոյի չափով:

Նաեւ, Մակրոնի խոսքով, հարկ Է խուսափել ընտանեկան շրջանում սեղանի շուրջ ավելի քան վեց մարդու հանդիպումներից: Նախագահն ընդգծել Է, որ սահմանափակումներ մտցնելու նպատակը կորոնավիրուսի օրական ցուցանիշը 20 հազարից մինչեւ 2-3 հազարի հասցնելն Է:

«Մենք պետք Է այսօր այս միջոցառումները պահպանենք, որպեսզի խուսափենք ապագայում ավելի կոշտ միջոցներ սահմանելուց»,-հայտարարել Է Մակրոնը: Դրա հետ մեկտեղ նախագահը նշել Է, որ հասարակական տրանսպորից օգտվելու համար սահմանափակումներ չեն մտցվում:

Նա ընդգծել Է, որ կառավարությունը չի պատրաստվում վերահսկել մարդկանցր կյանքը. երկրի բնակիչները կարող են մեկնել արձակուրդ եւ տեսակցել ընտանիքի անդամների հետ: Միեւնույն ժամանակ նա հորդորել Է շարունակել դիմակներ կրելը եւ պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Նա նաեւ հայտարարել Է, որ COVID-19-ի համավարակն «առաջացնում Է անհանգստություն», բայց, չնայած կորոնավիրուսի երկրորդ ալիքին, երկիրը «չի կորցրել վերահսկողությունը իրադրության նկատմամբ»:

Նա հավելել Է, որ երկրորդ կարանտինի սահմանումն անհամաչափ կլինի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր