Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող է եղել
Advertisement 1000 x 90

Ղրղզստանի նախագահը պաշտոնաթող է եղել

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել Է պաշտոնաթող լինելու մասին: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ես կառչած չեմ իշխանությանը: Չեմ ցանկանում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն Է հեղել եւ կրակել սեփական քաղաքացիների վրա: Ուստի որոշում ընդունեցի պաշտոնաթող լինել»,- ասված Է նախագահի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ժեենբեկովը հայտարարել Է, որ Ղրղզստանում իրավիճակն սպառնում Է վերածվել ուժայինների եւ հանրահավաքի մասնակիցների բախման:

«Դժբախտաբար, ագրեսիան չի հանդարտվում, իմ անհապաղ պաշտոնաթողության պահանջը շարունակվում Է: Ընթացիկ իրավիճակը մոտ Է երկուստեք բախման,- ասված Է նրա ուղերձում:- Մի կողմից բողոքավորներն են, մյուս կողմից՝ իրավապահ մարմինները:

Զինծառայողները եւ իրավապահ մարմինները պարտավոր են զենք գործադրել պետական նստավայրի պաշտպանության համար»: «Այդ դեպքում արյուն կհեղվի, դա անխուսափելի Է: Ես երկու կողմերին կոչ եմ անում չենթարկվելու սադրանքներին»,- հավելել Է Ժեենբեկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր