Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին կորոնավիրուսի համավարակն սկսվելուց ի վեր առաջին անգամ միջոցառման Է մասնակցել Վինձորի դղյակի՝ իր գահանիստ վայրից դուրս: Ինչպես հոկտեմբերի 15-ին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, Նորին Մեծության այցի վայր Է դարձել Մեծ Բրիտանիայի Փորթոն Դաուն լաբորատորիան Սոլսբերիի մերձակայքում
Հեռուստաալիքի տվյալներով՝ թագուհու հետ Փորթոն Դաուն Է ժամանել արքայազն Ուիլյամը, որպեսզի այնտեղ բացի Էներգետիկական վերլուծության նոր կենտրոնը: Բացի դրանից, միապետի ընտանիքի անդամները հանդիպել են այն մասնագետների հետ, որոնք զբաղվում են ահաբեկչությունից եւ հանցավորությունից Միացյալ Թագավորության պաշտպանությամբ: Այս տարվա մարտին Նորին Մեծությունն ամուսնու՝ 98-ամյա արքայազն Ֆիլիպի հետ Լոնդոնից տեղափոխվել Է Վինձոր անվտանգության նկատառումներով, քանի որ Բուկինգեմի պալատում մշտապես աշխատում Է շուրջ 500 մարդ, իսկ Լոնդոնի կենտրոնից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վինձորի դղյակում՝ շուրջ 100, ինչը կորոնավիրուսով վարկաման հավանականությունը դարձնում Է շատ ավելի փոքր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: