Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուի միջնորդությամբ Էստոնիայի կառավարությունը պահուստային ֆոնդից 100 հազար եվրո գումար կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքները հոգալու համար: Այս մասին հայտնում է էստոնական «Poliitika»-ն:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ ԼՂ-ն կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, իսկ իրենք չեն կարող պարզապես դիտորդի դերում մնալ:
Ուրմաս Ռեյնսալուն Էստոնիայի կառավարությանն առաջարկել է 100 հազար եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթեւացնելու համար, որը կառավարությունն ընդունել է: