
hraparak.am–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամաբոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում:
Նա գտնվում է հոսպիտալում, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կայքին փոխանցել է, որ արդեն ավարտվել է վիրահատությունը, այլ մանրամասների պատգամավորը չի տիրապետում։