Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 4005 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 340 116 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1465 նոր դեպք և 422 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1056 (ավելացել է ևս 10-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 60, 76, 68, 86, 60 տարեկան տղամարդիկ և 83, 86, 93, 73, 73 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է: