Ռուսաստանը զինավարժանքներ է սկսել Կասպից ծովում
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը զինավարժանքներ է սկսել Կասպից ծովում

Կասպից ծովում զինավարժանքներ են մեկնարկել ռուսաստանյան վեց նավերի, յոթ ինքնաթիռների եւ ավելի քան 400 զինծառայողների ներգրավմամբ, հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:

«Զինավարժանքը տեղի կունենա Կասպից ծովի կենտրոնական մասում՝ Ապշերոնյան թերակղզուց դեպի հյուսիս: Ընդամենը ծովային զորավարժություններում գործի կդրվեն վեց նավ, յոթ ինքնաթիռ եւ ավելի քան 400 զինծառայող»,- նշել են զինվորական գերատեսչությունում: Ինչպես ընդգծել են պաշտպանության նախարարությունում, հսկիչ ստուգման շրջանակում անցկացվող միջոցառումները «որեւիցե սպառնալիք չեն ներկայացնում եւ սահմանափակումներ չեն ստեղծում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության համար», ըստ «Արմենպրես»–ի` հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր