Սիրիացի վարձկանները պատմել են՝ Ադրբեջանն իրենց որպես կենդանի վահան է օգտագործել
Advertisement 1000 x 90

Սիրիացի վարձկանները պատմել են՝ Ադրբեջանն իրենց որպես կենդանի վահան է օգտագործել

Հանրահայտ անկախ լրագրող Լինդսի Սնելը շարունակում է պատառիկներ հրապարակել սիրիացի վարձկանների հետ զրույցներից: Դրանցից պարզ է դառնում, որ նրանց խաբել են՝ ասելով, թե գնում են պահպանելու թուրքական բազաներ, այնինչ՝ ուղարկել են Արցախի դեմ պատերազմի:

Սնելը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում վկայակոչել է սիրիացի վարձկանների խոսքերը, որոնք նոր են վերադարձել Ադրբեջանից՝ ներգրավված լինելով Արցախի դեմ մարտերում:

«Սիրիացիները շատ են սպանվում, ամեն օր, գրեթե 5-10 հոգի, հմուտ դիպուկահարը միանգամից սպանել է 28 հոգու: Ադրբեջանի բանակն այնտեղ էր, բայց չէին կռվում, սիրիացիներից 200 մետր հետ էին կանգնում ու մեզ որպես կենդանի վահան օգտագործում: «Համզա»-ի շատ անդամներ վերադարձել են, հնարավոր է կեսը: Նրանք ուղարկել են 1000-ին, երևի 300-ը վերադարձած կլինի, շատերը մահացել են: Մենք քաղաքացիական ինքնաթիռով Բաքվից գնացել ենք Անկարա, իսկ Անկարայից Գազիենթափ՝ ռազմական ինքնաթիռով»,-մեջբերել է Սնելը:



Նման նյութեր