4,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում Է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցվել Կեմերովոյի մարզի Շերեգեշ քաղաքի արձարձաններում:
Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության մասնաճյուղում: Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությունը, ըստ MSK-64 սանդակի, 5,2 բալ Է:
Բացի այդ, այդ նույն շրջանում հոկտեմբերի 15-ին Երեւանի ժամանակով 18:59-ին (տեղական ժամանակով 21:59-ին) գրանցվել Է 3 մագնիտուդով երկրաշարժ:
Դրա Էպիկենտրոնը գտնվել Է Շերեգեշի կենտրոնից մոտավորապես 6 կիլոմետր դեպի հարավ: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկայի ծառայության մասնաճյուղի տվյալներով՝ Կուզբասում սեյսմականությունը հիմնականում տեխնածին բնույթ ունի եւ կապված Է լեռնային ինտենսիվ աշխատանքների հետ, դրա ուսումնասիրման համար անհրաժեշտ Է ընդլայնել տարածաշրջանում սեյսմակայանների ցանցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: