Ռուսաստանաբնակ հայ երգչուհի Մարիամ Մերաբովան իր Facebook-յան էջում նախնիների նկարներն է տեղադրել Արևմտյան Հայաստանից և պատմել նրանց ողբերգական պատմությունը:
«Նայեք այս մարդկանց, նրանք իմ նախնիներն են ՝ Սուլխանյանցները: Մինաս նախապապս է և Մարիամ նախատատս, նրանց շուրջն էլ իրենց երեխաներն են։ Ավագ որդու` Սողոմոնի երկու բալիկները 1915-ին երեք տարեկան էին։
Այդ տարի թուրքերը դաժանաբար սպանեցին ընտանիքի կեսին` չխղճալով անգամ երեխաներին։
Հետո հայերի կտրված գլուխների հետ թուրքերը լուսանկարվում էին… Այդ ժամանակ աշխարհը նրանց թույլ տվեց խուսափել պատժից: Կարծես պատմությունը կրկնվում է: Բայց մենք դա թույլ չենք տա… Ամեն զոհի դիմաց, մեր աղջիկները երեքին կծնեն…»:
Посмотрите на эти лица – это мои предки – Сулханянцы. Вокруг прадеда Минаса и пробабушки Мариам расположились все их…
Gepostet von Mariam Merabova am Donnerstag, 15. Oktober 2020