Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել՝ Ալիևի դեմ միավորվելու կոչով․ TolishMedia
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել՝ Ալիևի դեմ միավորվելու կոչով․ TolishMedia

TolishMedia թերթը հայտնում է, որ ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել, որում պահանջում են, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները պատասխանեն՝ ինչի համար են իրենց որդիները զոհվել։

«Մեր որդիները զոհում են իրենց կյանքը դիկտատուրայի և Ալիևի կոռումպացված կլանի պահպանման համար։ Այս օրերին մեր որդիները պայքարում են ոչ թե մեր սուրբ հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանության պահպանման համար»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հարկավոր է միավորվել կոռումպացված դիկտատորական կլանի դեմ և հարցնել, թե որտեղ են դիակները, ինչի է կարողացել հասնել Ադրբեջանը այս օրերի ընթացքում։

«Ալիևը այլ բանի մասին չի մտածում, քան ինչպես պահի իր կոռումպացված ռեժիմը մեր որդիների կյանքի գնով։ Մենք պետք է թույլ չտանք զոհել մեր երեխաներին»,- գրել են նրանք։

civilnet.am



Նման նյութեր