Փարիզի արվարձանում դպրոցի պատմության ուսուցչին սպանողի անունն Է Աբդուլահ Ա.: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է Le Figaro թերթը:
Հրատարակությունը, վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր, հավաստել Է ավելի վաղ տարածված տեղեկատվությունը, որ մարդասպանը 18-ամյա չեչեն Է, որը 2002 թվականին ծնվել Է Մոսկվայում:
Իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին հայտնի չի եղել նրա արմատական հայացքների մասին:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ոստիկանությունը ձերբակալել Է ինը մարդու այդ գործի հետաքննության շրջանակում, որոնց թվում են մարդասպանի հարազատները: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզում ՌԴ-ի դեսպանության մամուլի ծառայությունում, ռուս դիվանագետները հարձակվողի մասին տեղեկատվություն են խնդրել Ֆրանսիայի իշխանություններից: