Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա գերժամանակակից,լավագույն գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Անելու ենք ամեն ինչ մեր վիրավոր հերոսների համար,անելու ենք հնարավորն ու անհնարը: Նշեմ, որ այս պահին նաև սկսել ենք մասնագետների վերապատրաստումը։
Ծրագիրն իրականացվում է Հոլանդիայի մեր հայրենակից՝ Գարիկ Խաչատրյանի ջանքերով»,- գրել է Մուրադյանը: