
Հայաստան-Ադրբեջան սահմանին հարաբերական անդորր է. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր չափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշում է.
«Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականությանը»: