Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 1694 նոր դեպք
Advertisement 1000 x 90

Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերը շարունակում են աճել. գրանցվել է 1694 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 64 694 դեպք, որոնցից 48 104-ն` առողջացած:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 193 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4 096 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 348 149 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1 694 նոր դեպք և 179 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 081 (ավելացել է ևս 14-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 65, 71, 59, 71, 81, 68 տարեկան կանայք և 64, 68, 66, 89, 72, 81, 67, 46 տարեկան տղամարդիկ: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 2 նոր դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է: