Պատերազմի պատճառը Ազերբեջան- Արցախ- ՀՀ կոնֆլիկտը չէ, Հայաստանն ու Ադրբեջանը ընդամենը գիծ են շախմատի տախտակի վրա, նույնիսկ ոչ՛ ֆիգուր, այլ գիծ: Սա մեծ հակամարտություն է, որի հիմնական իգրոկներն են մի կողմից՝ Բրիտանիա- ԱՄՆ- Թուրքիա- Իսրայել- Եվրոպա և Ռուսաստան- Իրան- Չինաստան՝ մյուս կողմից: Բայց խաղի բարդությունը նրանում է, որ այդ երկրները իրենց միջև էլ մեծ պրոբլեմներ ունեն: Կան նաև կրոնական խնդիրներ:
Բրիտանիան կանգնած է Թուրքիայի ետևում, Իսրայելի ետևում, Կատարի և այլ երկրների, որոնք ընդգրկված են գազ-նավթային հարցերի մեջ: Բայց Թ-ն փորձում է վերածվել մոնստրի՝ ինչպես 30-ականների վերջում, որից հետո սկսվեց 2-րդ համաշխարհայինը: Դա ձեռնտու չէ ոչ մեկին: Ոչ ԱՄՆ-ին, ոչ ՌԴ-ին, ոչ Եվրոպային: Թ-ն խնդիր ունի նաև Իսրայելի հետ:
ԱՄՆ-ի ու Իսրայելի վաղեմի ծրագրերը Իրանի հետ կապված՝ ընթացքի մեջ են, և այդ ծրագրին խանգարում է Ռուսաստանը, որի երկրորդ ռազմական բազան Գյումրիում է: Իսկ Թ-ին ակնհայտորեն խանգարում են ՌԴ և Իրանը: Իրանի պրոբլեմը կապված է ՀՀ-ի ու Արցախի հետ: Բրիանիայի, ԱՄՆ-ի ու Իսրայելի առաջնային խնդիրներից է վերացնել խոչընդոտը՝ Արցախ- ՀՀ, որի տարածքով ՌԴ-ն կարող է իրականացնել օգնություն Իրանին: Բայց մյուս կողմից՝ թույլ չտալ Թ-ին վերածվելու գերտերության:
Եվրոպա-ԱՄՆ-Ուկրաինա ուզում են թուլացնել ՌԴ, ու էս թեմայի մեջ նորից հայտնվում է ՀՀ-Արցախ: ՌԴ-ն թուլացնելու մեջ տեսնում ենք Լեհաստանը, որ ուզում է հողակտոր փախցնել Ուկրայինից, Բելոռուսից և վերածվել խոշոր տերության: Տեսնում ենք Գերմանիային, որ խեթ է նայում նախկինում Արևելյան Պրուսիա հանդիսացող Կալինինգրադին: Շարունակելով՝ կարող ենք հասնել Պրիբալտիկա ու ՀՀ:
Եթե ՀՀ- Ադրբեջան պատերազմը նայենք ոչ տեղայնացված, այլ ընդհանուր մեծ խաղի մեջ, այդ դեպքում կարելի է ճիշտ կողմնորոշվել՝ նախապես հաշվելով վտանգներն ու կորուստները: Սա 7 շրջաններ հանձնելու կամ չհանձնելու հարց չի, Էրդողանի նպատակների մեջ հստակ երևում է Երևանը: Իսկ Ալիևը պեշկա է այդ խաղում:
Հայաստանն ու Արցախը տարածաշրջանում խոչընդոտ են շատ ու շատ ուրիշ երկրների մեծ ծրագրերի համար: Այդ երկրների ազգային շահերը պահանջում են մի հարցի կոնտեքստում պաշտպանել ՀՀ-Արցախ, մեկ ուրիշ հարցում՝ ոչ:
/հաշվեք՝ ինտերնետից/
Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի ֆեյսբուքյան էջից:
Պատերազմի պատճառը Ազերբեջան- Արցախ- ՀՀ կոնֆլիկտը չէ, Հայաստանն ու Ադրբեջանը ընդամենը գիծ են շախմատի տախտակի վրա,…
Gepostet von Anahit Anna Aghasaryan am Sonntag, 18. Oktober 2020