
Ադրբեջանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հոկտեմբերի 18-ին շարունակաբար փորձել են խախտել Արցախի օդային տարածքը: Այս մասին տեղեկացանք Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից:
«ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ»,- նշված է հաղորդագրության մեջ: