Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. իրականացվում է ամենօրյա վերահսկողություն. ՏՄՊՊՀ
Advertisement 1000 x 90

Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. իրականացվում է ամենօրյա վերահսկողություն. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է՝ ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

«Արդեն մի քանի օր է, ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ», – գրել է նա: