
Իրանական ԶԼՄ-ները տարատեսակ մոտեցումներ են հրապարակում Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք լրաքաղ արված որոշ ձևակերպումներ.
Mehrnews
Թեհրանը հստակ և պարզորոշ հայտարարել էր, որ Ղարաբայան պատերազմի խորացման դեպքում «բացվելու է ահաբեկիչների ոտքը» դեպի Իրանի հետ սահմանային շրջաններ: Մյուս կողմից, Իրանն զգուշացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը կարող է դառնալ արտաքին ուժերի շահարկման առարկա: Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ հակամարտող կողմերին ուղղված Թեհրանի զգուշացումները լիովին արդարացված են:
Irna
Այս ճգնաժամի նշանակությունն Իրանի համար շատ ավելին է, քան որևէ այլ երկրի, քանի որ Իրանն ունի ընդհանուր սահման և´ Հայաստանի, և´ Ադրբեջանի հետ:
Mizanonline
Թուրքիան քանիցս հստակորեն հայտարարել է իր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող համակողմանի աջակցության մասին: Հայաստանը ջանքեր է գործադրում Ղարաբաղի անկախության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ:
Radiofarda
Այս պահի դրությամբ Հայաստանը հայտնել է իր զինված ուժերում 673 և քաղաքացիական բնակչության շրջանում տասնյակ մարդկային զոհերի մասին: Ադրբեջանը մինչ օրս չի հրապարակել իր կորուստների թիվը:
Irdiplomacy
Անկարան քաջ գիտակցում է, որ նույնիսկ եթե Ռուսաստանը Սիրիայում և Լիբիայում նպատակադրվի թուլացնել Թուրքիայի ներկայությունը, զուգահեռաբար մեծացնելով լարվածությունը Հարավային Կովկասում, դա չի խանգարի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը:
https://www.facebook.com/armembiran/posts/4899031950121895