ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում
Advertisement 1000 x 90

ՌԴ Դաշնային խորհուրդը մանրամասնել է՝ որ դեպքում Մոսկվան կկարողանա հակահաբեկչական գործողություն իրականացնել ԼՂ-ում

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար, հայտնում է EAdaily-ն:

Ինչպես նշել է Կոսաչովը, Ռուսաստանը չի կարող տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն սկսել առանց Երևանի կողմից պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

«Պետք է գնահատվեն վստահելիությունը, վտանգը և ռիսկերը, որոնք այդ առումով առաջանում են: Բնականաբար, պետք է հաջորդի Հայաստանի կողմից պաշտոնական դիմումը, այլ ոչ թե եզրակացություն, որ Ռուսաստանը հիմքեր ունի»,- հայտնել է սենատորը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ որևէ կանխատեսումներ անելը վաղաժամ է:



Նման նյութեր