Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ հարցազրույցը
Advertisement 1000 x 90

Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ հարցազրույցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը։ Այդ մասին այսօր Twitter-ի իր օգտահաշվում գրել է թերթի լրագրող Փոլ Ռոնցհայմերը։

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Այժմ, սակայն, նա հանկարծակի հրաժարվել է այդ մտքից։ Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ», – գրել է գերմանացի լրագրողը՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանի նախագահը և թե՛ վարչապետը արդեն իսկ հարցազրույց են տվել Bild-ին։



Նման նյութեր