Ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի եղբայրը՝ պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը, ինչպես եւ Ռուսաստանի մշակույթի ու արվեստի շատ այլ գործիչներ, անհանգստությամբ հետեւում է Արցախում զարգացող իրադարձություններին։ Անդրեասյանը Facebook-յան էջում գրառում է կատարել, որում պատմել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն կատարած այցից հետո զգացմունքների մասին։
«Երեկ երեկոյան հանդիպումից հետո նավիգատորն ինձ տուն տարան հայկական նրբանցքով, թեեւ երբեք այդ ճանապարհով չէր տարել։ Անցնելով Հայաստանի դեսպանատան մոտով՝ ես հարյունավոր լուսանկարներ ու ծաղիկներ տեսա, որոնք հրապարակվում են համացանցում, միայն մի քանի աղջիկ կար, որոնք կա՛մ աղոթում էին, կա՛մ արտասվում։
Որոշեցի կանգնել, մոտենալ, փորձել նայել լուսանկարներում պատկերված տղաների աչքերին։ Մոտենալով նրանց՝ ես այդպես էլ չկարողացա աչքերս ծաղիկներից վեր բարձրացնել. ճնշող ցգացում կոկորդում, արցունքները սկսեցին հոսել, եւ ես, չվերահսկելով այդ ամենը, վազեցի դեպի մեքենան, որ մարդիկ չտեսնեն ինձ։ 10 րոպե արտասվելով՝ նստել էի ու չէի կարողանում նույնիսկ գործի գցել մեքենան, բացեցի պատուհանը, որ թարմ օդը ինձ ուշքի բերի։
Ինձ կա՛մ զինվորական, կա՛մ ոստիկան մոտեցավ (նրանք դեպասանության առաջ նստած են ավոտոբուսում անվտանգության նկատառումներով), ինձ ցածրաձայն հարցրեց. «Ձեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է։ Ես ասացի, որ այո եւ որ շուտով կգնամ։ Նա կրկին ցածրաձայն հարցրեվ՝ ցույց տալով ծաղիկները դեսպանատան մոտ։ – Մտերիմներից ինչ-որ մեկի՞ն եք կորցրել։ Այդ ընթացքում առաջին անգամ կարողացա բարձրացնել գլուխս ու պատասխանեցի. – Բոլորին։ Նա, մի փոքր զարմանալով, ասաց. «Ինչպիսի զարմանալի ազգ եք, ձեզ հնարավոր չէ հաղթել»։ Ու հեռացավ դեպի իր ավտոբուսը։ Մի քանի րոպե անց տուն գնացի՝ գրկելու ու համբուրելու երեխաներիս զգացումով, որ այս մոլորակում յուրաքանչյուր հայ պարտական է զինվորներին, որոնք պաշտպանում են մեր ընդհանուր տունը։ Շնորհակալ եմ ձեզ, եղբայրներ»։