
Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում քաջի մահով ընկավ մեր լավագույն աշակերտներից` Նիկողոս Էդվարդի Մխիթարյանը` մեր Նիկոն:
Մեր հերոս տղա, այս անգամ թշնամու մահաբեր գնդակը չշրջանցեց քեզ, և դու ևս միացար նահատակ հերոսներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:
Ջրաշենի միջնակարգ դպրոցի անձնակազմը, ծնողական խորհուրդը և աշակերտներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Մխիթարյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին:
«Մահ իմացյալ՝ Անմահություն….» հանգչի՛ր խաղաղությամբ սիրելի Նիկո, քո անունը հավերժ կմնա մեր սրտերում:
Ջրաշենի միջնակարգ դպրոց
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=812149266205191&id=100022303743743