Որպես Հայաստան- Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար դեռեւս անցյալ տարի հոկտեմբերին Չեխիա կատարած այցի ընթացքում թե’ Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի պատգամավորների պալատի փոխխոսնակի եւ Հայաստան- Չեխիա բարեկամության խմբի ղեկավարի հետ, թե’ Չեխիայի Խորհրդարանի Սենատի փոխնախագահներ` Միլան Շտյեխի եւ Միլուշե Հորսկայի հետ հանդիպումներին բարձրացրել եմ մեր խիստ մտահոգությունները Չեխիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին տեղեկությունների վերաբերյալ, ի պատասխան ստացել հավաստիացումներ, որ երբեւէ ուղիղ վաճառք տեղի չի ունեցել եւ լրատվամիջոցներում հայտնված հետաքննությունները իրականությանը չեն համապատասխանում։
Խորհրդարանական մեր գործընկերները վստահեցնում էին, որ չնայած Ադրբեջանի հետ ունեցած տնտեսական սերտ համագործակցությանը` զենքի վաճառքն անընդունելի է։
Սակայն պատերազմական այս օրերին մենք ստացանք հստակ փաստեր, որ Արցախի դեմ պատերազմում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կիրառում են նաեւ չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
Չեխիայի Հանրապետության հետ մեր բազմամյա բարեկամությունը, որը հիմնված է մեր մշակութային ու պատմական ժառանգության, ժողովրդավարության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության մեր համատեղ ջանքերի ու արժեքների վրա, պետք է բացառի նման մահաբեր զենքերի վաճառքը, առավել եւս այսօր, երբ ադրբեջանաթուրքական տանդեմը Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմ է սանձազերծել։
Ահաբեկչական այս պատերազմն ուղղված չէ միայն Հայաստանի դեմ, սա զուտ հարձակում չէ ժողովրդավարության վրա, այլ ողջ տարածաշրջանն ապակայունացնող եւ անդառնալի հետեւանքներ ենթադրող սանձարձակ հարձակում է, որում ներգրավված եւ զենքի մատակարարմամբ զբաղվող որեւէ երկիր դիտարկվելու է որպես ահաբեկիչներին աջակցող։
Կոչ եմ արել Չեխիայի իմ գործընկերներին ներդնել բոլոր ջանքերն իրենց կառավարությունից պահանջելու կասեցնել գործարքները, խստորեն հետաքննել, թե ինչպես են այս մարտական կայանքները հայտնվել ահաբեկիչ երկրի զինված ուժերի շարքերում։
Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
Որպես Հայաստան- Չեխիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար դեռեւս անցյալ տարի հոկտեմբերին Չեխիա կատարած այցի…
Gepostet von Gayane Abrahamyan am Mittwoch, 21. Oktober 2020