Հնդկաստանն ու Հունաստանը միավորվում են ընդդեմ Թուրքիայի ու Պակիստանի. factor.am
Advertisement 1000 x 90

Հնդկաստանն ու Հունաստանը միավորվում են ընդդեմ Թուրքիայի ու Պակիստանի. factor.am

Թուրքիա-Պակիստան ծայրահեղական դաշինքին ի պատասխան՝ Հնդկաստանն ու Հունաստանը ծրագրել են ուժեղացնել ռազմական կապերը, գրում է Greek City Times-ը։ Այսօր Աթենքում տեղի ունեցած հանդիպումից հետո Հնդկաստանն ու Հունաստանը պայմանավորվել են մեծացնել ռազմական կապերը երկու երկրների միջև։ «Հանդիպելով Հունաստանում Հնդկաստանի դեսպան Ամրիթ Լագունի հետ՝ Պաշտպանության նախարարություն նրա այցի շրջանակում, քննարկել ենք պաշտպանության ոլորտում մեր երկկողմ հարաբերությունների հետագա խորացումն ու մեր երկրների պաշտպանական արդյունաբերությունների միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր»,- Twitter-ի իր էջում գրել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոս։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հունաստանի և Հնդկաստանի միջև ռազմական կապերի աշխուժացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Պակիստանը Թուրքիայի անունից շարունակում է սադրանքներն Արևելյան Միջերկրական ծովում, չնայած գտնվում է Հունաստանից 5000 կմ հեռավորության վրա:

factor.am



Նման նյութեր