Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը, սակայն նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահից Վլադիմիր Պուտինից դեռևս չի ստացել ՌԴ մայրաքաղաք այցելելու հրավեր: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Ալիևն ասել է ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել էին, որ պատրաստ են հանդիպել: