
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Մեկուսարանի մոտ նրան դիմավորել են աջակիցները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ մի կողմ է դնում իր բոլոր քաղաքական հակասությունները. ներկայումս իր և կուսակցության հիմնական խնդիրն է՝ աջակցել Արցախին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում։