«Արցախցիները մեր օրերի 300 սպարտացիներն են, որոնք կռվում են ընդդեմ հորդայի». ԼՂ այցելած ռուս զինթղթակից Պեգովը կիսվել է տպավորություններով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Արցախցիները մեր օրերի 300 սպարտացիներն են, որոնք կռվում են ընդդեմ հորդայի». ԼՂ այցելած ռուս զինթղթակից Պեգովը կիսվել է տպավորություններով

Ազգությամբ հայ երգիչ Աբրահամ Ռուսոն Разговор по душам հաղորդման շրջանակում տեսակապով զրուցել է ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որը մոտ 3 շաբաթ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ կետերում և լուսաբանել իրադարձություններն առաջնագծից:

Ռուսոյի այն հարցին՝ ինչպես է Պեգովը վերաբերվում նրան, որ  Ադրբեջանում իրեն համարում են «անցանկալի անձ», լրագրողը պատասխանել է, որ  առաջին հերթին դա թուլության դրսևորում է, այսինքն, երբ մի ամբողջ երկիր փորձում է պայքարել մի սովորական լրագրողի դեմ:

«Ինձ համար դա մասամբ հաճելի է և որոշակի հպարտություն է առաջացնում, սակայն այդ ամենին հատուկ ուշադրություն չեմ դարձնում»,-ասել է Պեգովը:



Նման նյութեր