Կարմիր լույսի տակ կանգնած էի խաչմերուկում ու հանկարծ կողքից երեխայի աղեկտուր լացի ձայն լսեցի ու հիստերիկ գոռգոռոցներ։
Նայեմ, տեսնեմ մի կին 2 տարեկան աղջկան լաթի տոպրակի պես այնպես է թափահարում, որ գլուխը կպնում է հետևի շենքի պատին ու այնպես է գոռում, որ թվում է, հիմա երեխայի սիրտը կկանգնի։ Կողքի 6 տարեկան տղան փորձում էր կատաղած մորը հետ քաշել փոքրիկ տիկնիկ հիշեցնող անպաշտպան քրոջից։ Ուզում էի այդ պահին հենց կարմիր լույսի տակ մեքենան թողնել ու վազել։ Գրկել այդ կնոջը, ու այդ երկու երեխաներին, բոլորին հանգստացնել, ուժ տալ։ Բայց կինy երեխաների ձեռքներից քարշ տալով՝ մտավ շենքի մուտք։
Ես գիտեմ, որ շատ դժվար է այս իրավիճակում չխելագարվել, չցնդել։ Բայց հիշեք, որ մենք չգիտենք, թե կյանք ինչ ապագա է պատրաստել մեր երեխաների համար, ինչ նոր պատերազմներ ու նոր արհավիրքներ։ Այնպես որ գոնե այսօր փորձենք չփչացնել նրանց մանկությունը ու մեր ցավը, կատաղությունը, վիշտը, ցասումը նրանց շեկլիկ գլուխներին չկոտրել։
Եկեք մեզ ձիգ պահենք, գոնե հանուն մեր երեխաների․․․
Գոհար Հայրապետյանի էջից:
Կարմիր լույսի տակ կանգնած էի խաչմերուկում ու հանկարծ կողքից երեխայի աղեկտուր լացի ձայն լսեցի ու հիստերիկ գոռգոռոցներ։…
Gepostet von Gohar Hayrapetyan am Freitag, 23. Oktober 2020