Վաշինգտոնի համալսարանի առողջության չափման և գնահատման ինստիտուտի (IHME) մոդելը Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետևյալ ընթացքն է կանխատեսում.
Եթե սահմանափակումներ չլինեն, վիճակը կարող է շատ ավելի վատանալ՝ հասնելով օրական 10 հազարից ավելի դեպքի (որի մասին չենք իմանա, որովհետև թեստավորման ներկա հնարավորությունները թույլ չեն տալիս մեծ ծածկույթ ապահովել), դեկտեմբերի վերջից վարակը կսկսի նահանջել՝ մինչև փետրվարի 1-ը հանգեցնելով ընդհանուր 4-9 հազար մահվան։
Դիմակների զանգվածային կիրառման և ֆիզիկական հեռավորության պահպանման պարագայում իրավիճակը կսկսի կայունանալ արդեն մեկ ամսից՝ մինչև փետրվարի 1-ը 2-3 հազար ընդհանուր մահերով։
Ըստ այդմ, դիմակները, ֆիզիկական հեռավորության պահպանումն ու ձեռքերի ախտահանումն առաջիկա 3 ամսում կարող են փրկել ոչ թե հարյուրավոր, այլ՝ հազարավոր կյանքեր։
Ռաֆայել Թեյմուրազյանի էջից:
https://www.facebook.com/teymurazyan/posts/10222339887339629