Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը
Advertisement 1000 x 90

Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը

Լոռու մարզային քննչական վարչությունը բացահայտել է Վանաձորում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած դանակահարությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կողմնային պատի ծակած-կտրած վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Վերջինս անմիջապես վիրահատվել է. նրա մոտ ախտորոշվել է «որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք, ներքին արյունահոսություն»:

Նախաքննությամբ պարզ է դարձել դեպքի մի շարք հանգամանքներ. Պարզ է դարձել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է և հարցաքննվել:

Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախաքննությունը շարունակվում է: