
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն դեկտեմբերի 12-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 26 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
Դեկտեմբերի 12-ին ժամը 02.37-ին մեկ այլ ահազանգ էլ ստացվել է, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1930 թ. ծնված Գ. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: