
Արցախի Մարտունի քաղաքը հոկտեմբերի 24-ին հակառակորդի կողմից մի քանի անգամ ռմբակոծվել է։ Այս մասին ասաց Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։
«Օրվա ընթացքում քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է։ Բարեբախտաբար, ավերածություններ և քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան»,- ասաց Դանիելյանը։
Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալը նշեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։