
Ռուս լրագրող Տիմոֆեյ Երմակովը ներկայացրել է «Անկոտրում Արցախ» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին։ Տիմոֆեյ Երմակովը, ով մեկ շաբաթ գտնվել է պատերազմող Արցախում, նշում է, որ ինքը ականատես է եղել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիային, ինչպես նաև այդ երկրի կողմից կատարված ռազմական հանցագործություններին։
«Մենք կանխամտածված հրաժարվել ենք մեկնաբանել ֆիլմում ներկայացված կադրերը, որպեսզի դրանք չխանգարեն անաչառ ընկալելու տեսածը»,- նշել է Երմակովը։
Երմակովը ֆիլմում ներկայացնում է ադրբեջանական բանակի կողմից հրետակոծության հետևանքով ավերված Արցախի քաղաքները՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտակերտը։ Լրագրողը նաև հարցազրույցներ է վերցրել քաղաքի բնակիչներից, իր գործընկերներից և իշխանության ներկայացուցիչներից։