Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 77837 դեպք, որոնցից 50908-ն` առողջացած:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 բուժառու: Վերջին 24 ժամում արվել է 4790 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 377340 թեստավորում:
Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 2314 նոր դեպք և 207 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1180 (ավելացել է ևս 23-ով) դեպք:
ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ բուժառուները եղել են 57, 75, 71, 51, 70, 83, 44, 82, 73, 67, 58, 69 և 61 տարեկան տղամարդիկ և 77, 83, 92, 62, 67, 60, 61, 87, 62, 64 կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Արձանագրվել է մահվան ևս 4 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է: