Զինվորի մայրը թաց սուջուխները կախում է պարանից ու ինձ ցույց է տալիս որդու նկարները:
Երեկվա ուսանողն այսօր հրետանավոր է:
– Վերջին անգամ որ զանգեց, ասաց` մամ ջան, հենց գամ, առաջին գործս ինստիտուտի լիկվիդը հանձելը պիտի լինի,- պատմում է մայրը:
Ու այդ պահին ես զգում եմ, որ չունեմ ավելի մեծ երազանք, քան այն, որ բոլոր-բոլոր տղաները վերադառնան, բոլորն անխտիր լիկվիդներ ունենան և որ դա լինի նրանց ամենամեծ հոգսը: Որովհետև իրենց կյանքի կարևորագույն քննությունը նրանք արդեն հանձնում են գերազանց:
Հովիկ Չարխչյանի էջից:
https://www.facebook.com/hovik.charkhchyan/posts/3549593471742626