
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արման Մարալչյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արման Մարալչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Վաղինակ Սարգասյանն ազատվել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: