Գայթակղության դասեր Ադրիանո Չելենտանոյից
Advertisement 1000 x 90

Գայթակղության դասեր Ադրիանո Չելենտանոյից

Ադրիանո Չելենտանոն համարվում է իտալական երաժշտության ամենահաջողակ կատարողներից մեկը: Իր գործունեության ընթացքում նա թողարկել է 41 ձայնասկավառակ, նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում:

Նրա բացառիկ առանձնահատկություններից է՝ պլաստիկան. նա միշտ հանդես է եկել հիշվող պարային դրվագներով: Իսկ արտահայտած մտքերը, վաղուց դարձել են թևավոր խոսք:

1. – Քանի՞ տարեկան եք:

– Չեմ հիշում…

– Ես այդքան չէի տա:

2. – Ձեր թույլտվությամբ, կներկայանամ, ես…

– Այդքանը բավական է, չեմ ուզում ծանրաբեռնել հիշողությունս:

3. – Ոչինչ չասացիր կոստյումիս համար:

– Իսկ ի՞նչ պետք է ասեի:

– Ենթադրենք, քեզ համար եմ այն հագել. հավանում ես, չես հավանում: Կարծիք հայտնիր:

– Բայց դու երեկ էլ էիր այն հագել:

– Ոչ, երեկ ուրիշ բան էր հագիս: Այսօր հագուստս Valentino-ից է:

– Վալենտինոյից, իսկ ինձ թվաց՝ քոնն է:

4. – Իմ անունը Լիզա է:

– Դուք մեղք չունեք:

5. – Վերադարձել եմ, որ ասեմ, թե ով ես. աննորմալ, լկտի, կնատյաց, բռիի մեկն ես:

– Բացի այդ…

– Բացի այդ, գլուխգովան ես:

– Հասկացա: Դու սիրահարվել ես ինձ:

6. – Սիրելիս, մենք արդեն 3 տարի է ինչ շփվում ենք, և դու ընդամենը 2 անգամ ես ինձ զանգահարել:

– Իսկապես, չափն անցել եմ:

7. Կամ, կանենք այնպես, ինչպես ես ասացի:

– Կա՞մ…

– Կամ, ինչպես ասացի, այդպես էլ կանենք:

8. – Սկզբից ինձ մոտ կապրես, իսկ առավոտյան տուն կգնաս:

9. – Ուզում եմ միայն քեզ հետ ապրել:

– Իսկ ո՞րն է խնդիրը:

– Մյուսներին ի՞նչ անեմ:

10. – Սիրում եմ, երբ ինձ սիրում են: Դա ինձ շատ է դուր գալիս: Հրաշալի բան է: Կարճ ասած, բոլորին խորհուրդ եմ տալիս՝ սիրել միայն ինձ:

11. – Մի փնտրեք կատարյալ մեկին. ես այսօր տանն եմ:

fit4brain.com

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը