Լրագրող Անուշ Դաշտենցը ֆեյսբուքում գրել է.
«Գրել եմ Նիկոլ Փաշինյանի էջին, քանի որ վստահ եմ, որ 2000 քոմենթների մեջ կարող է կորի, դրել եմ նաև իմ էջին։ Ներկայացնում եմ ստորև։
Վազգեն Սարգսյանը օրումեջ մարտակոչով հանդես չէր գալիս։ Ընդհանրապես, նման բաները լինում են եզակի։ Չի կարելի ամեն օր կամ մեկումեջ ազգին բացատրել, որ Ցեղասպանություն է ու փախնելու տեղ չկա։ Ու որ պետք է թասիբ։ Ամենն, ինչ ամեն օր կրկնվում է, անգամ մեր ժողովրդի համար այս ողբերգական պահերին դառնում է զավեշտ ու ֆարս։ Ինչո՞ւ եք հիմա հարցնում՝ «եթե մենք չենք կարողանում, մեզ ինչու՞ ենք դատապարտում», գուցե այդ հարցը տայիք այն ժամանակ, երբ բոլորդ՝ զոմբիներով ու, իբր, հասարակության «խիղճ» ու վերին ճշմարտության «արդարներով», տարբեր անասուն գործիչներով ու ստուդիաներից դուրս չեկող «խելոքներով» կեղծ տեղեկատվություն էիք ներկայացնում, ջուր ծեծում, չհավատացողների վրա հարձակվում, մամուլի բերանը փակում։
Գուցե մարդիկ պատկերացնե՞ին իրերի դրությունը նախքան այդքան զոհեր տալը․ Ոչ թե հիմա ճշմարտությունը, կաթիլ-կաթիլ, ձեր սիրած խոսքով՝ «քյաբաբ առ քյաբաբ» մատուցեիք հասարակությանը․․․ Ասում եք՝ ե՞ս գնամ։ Լավ էլի․․․ ամենուր մեղավորներ են․ որ խաղաղության մեջ, վիճակը, որ վիճակ չէր, բացատրվում էր Սերժով ու Ռոբով, պատերազմի ժամանակ՝ անթասիբ հայ ժողովրդով։ Պատկերացնո՞ւմ եք գոնե, որ 900 զոհված տղերքի մայրերը սրտներն ուղղակի պայթեցին։ Ըստ որում, «անթասիբ» է հայաստանցին․․․ երևի շատ փող ստանալու հույս չունեք։
Սփյուռքից դեռ ունեք, համ էլ հեռվից հեռու պաշտպանում են, քանի որ ձեր կառավարման «հաճույքը» չեն զգացել․․․ Արդեն, «շնորհավորում եմ» սևն ու սպիտակն անցանք, Սփյուռքն ու Հայաստանն եք բաժանում․․․ Ի դեպ, մաքսիմալ ճկուն լինելու մասին խոոսելուց առաջ, անկախ նրանից, թե ռուսական կողմը իրեն ինչպես է պահում, հիշեք, որ 2 տարի առաջ, ռուսները իրենց ճղում էին ու ասում՝ Խաչատուրովին հետ կանչեիք ՀԱՊԿ ԳԽ քարտուղարի պաշտոնից, նոր տարեք դատեք։ Բացառիկ ունակություն է՝ մեծագույն այս ողբերգությունն անգամ վերածել զզվանքի»։