«Թևաթափ չլինեք։ Չի կարելի։ Էդ սաղ լայվեր, ստատուսներ, հաթաթաներ էլ էական չեն։ Տրիվիալ բան կասեմ, բայց “մեր ապագան մեր ձեռքերում ա” արտահայտությունը հենց հիմա ակտուալ ա, քան երբևէ։ Թշնամին բառիս բուն իմաստով արդեն հասել ա շատերիս դռան շեմին։
Երբ Քարինտակ գյուղի ինքնապաշտպանության մասին պրոյեկտ էինք անում, մի տուն մտանք, որտեղ տան տիկինը հանգիստ ձայնով պատմում էր, որ թշնամին մտավ գյուղ, ինքը 3 տարեկան տղայի հետ մտավ նկուղ, վերցրեց կացինը ու սպասում էր ամուսնուն, որը դիրքավորվել էր իրենց գոմի կտուրին հրացանով։ Ամուսինը եկավ, ասեց տան մեջ են արդեն։ Ձայները լսվում էր, պատուհանից ոտքերն էին երևում։ Տունը վառեցին։ Այդ կինը թթվի դույլը մոտիկ քաշեց, որ հանկարծ կրակը հասնի նկուղ, երեխու վրա լցնի գոնե հեղուկը։ Ադրբեջանցիներից մեկը իջավ նկուղը ստուգի, ամուսինը անձայն սպանեց, ավտոմատը վերցրեց, հրացանը տվեց կնգան։ Էդպես մարդա նկուղի մի մուտքի մոտ, 3 տարեկան երեխան էլ արանքում թթվի դույլը գրկած իրենց տունը պաշտպանեցին։ Հետո հարցրեցի, վախ չկար՞։ Ասաց չէ, չէին գիտակցում էդ պահին, վախը հետո էկավ, երբ գյուղը ազատագրված էր արդեն։
Ու նման պատմություններ Արցախյան պատերազմից շատ եմ լսել։ Հիմա մեր հերթն ա չվախենալու»։