Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ԱԺ-ի պատգամավորական մանդատը
Advertisement 1000 x 90

Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց ՀՀ ԱԺ-ի պատգամավորական մանդատը

ՀՀ ազգային ժողովի նիստում Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը («Իմ քայլը» խմբացություն)՝ փոխարինելով Տիգրան Ուլիխանյանին:

Ինչպես հայտնեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Ըստ դրա՝ մանդաը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինիքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին:

Կարապետ Մխչյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը:

Տիգրան Ուլիխանյանը վայր էր դրել մանդատը և նշանակվել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: