Ի զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակված նոր նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է 200 հազար ԱՄՆ դոլար, Գերմանիայի հայոց թեմը հանգանակել է ևս 80 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով 35 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլար։
Նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է 68 հազար 850 ԱՄՆ դոլար։