Պետք ա հասկանալ, որ պատերազմը միայն մեծ ու փոքր հաղթանակների շքերթ չի՛. Սուրեն Սահակյան
Advertisement 1000 x 90

Պետք ա հասկանալ, որ պատերազմը միայն մեծ ու փոքր հաղթանակների շքերթ չի՛. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը.

Վերջին իմ բոլոր գրառումներում, հարցազրույցներում, հանրային որևէ խոսքում պնդում եմ, որ պաշտպանվող բանակի ուժը թիկունքի ամրությունից ա կախված։ Խնդրում եմ ամուր լինել, որ բանակը կարողանա հենվել էդ թիկունքի վրա։ Գոնե արձագանքող ՖԲ ընկերներս ու հետևորդներս, կարծես, համաձայն են դրա հետ։ Իսկ էսօր նայում եմ ՖԲ պատս ու ապշում։ Հայկական ՖԲ-ը, կարծես, արդեն պարտվել ա, ի տարբերություն բանակի։ Էս ընթացքում ինձ հասցրել են մեղադրել, որ իմ լավատեսությունն անհիմն ա, որ գրում եմ՝ ճակատի իրական դրության մասին անտեղյակ լինելով։ Շատ լավ, թող բոլոր լավատեսների մեջ ես ամենաանհիմնը լինեմ, բայց…

Ի տարբերություն շատերի, իմ տեղեկությունները ճակատի մի հատվածից, մի դիրքից չեն։ Ամբողջ ճակատով կռվում են իմ բարեկամները, ընկերները, կուսակցականները, ծանոթները, որոշակի հասանելիություն ունեմ էն տեղեկատվությանը, որը հաճախ փակ ա լայն հանրության համար։ Օգտվում եմ նաև կուսակցականների նմանատիպ տեղեկատվությունից։ Չեմ ընկնում ոչ ծայրահեղ ոգևորությունների գիրկը, ոչ էլ մի անհաջողությունից խուճապի մատնվում։ Հաջողություններից ուրախություն՝ հա, անհաջողություններից մտահոգություն՝ իհարկե, բայց ոչ էյֆորիա կամ խուճապ ու ապոկալիպսիս։ Կարող եմ ասել, որ ինֆորմացիան հայկական ֆեյսբուքին ա հասնում 2-3 օրանոց լագով։ Մինչև կարևոր հաջողության մասին ինֆորմացիան ու տրամադրությունը հասնում ա հայկական ՖԲ, իրավիճակն արդեն փոխված ա լինում։ Նույնն էլ անհաջողությունների դեպքում ա։ Էդ բոլոր տեղեկությունները տեղադրում եմ մշտապես բաց ինտերակտիվ քարտեզի վրա ու վերլուծում ռազմի գիտության մասնագետների, առաջին պատերազմը լավ ուսումնասիրածների ու մասնակիցների հետ։ Դրանից հետո միայն գրում եմ։ Ու ես տեսնում եմ հաղթանակի ճանապարհը։ Տեսնում եմ, որ մեր բանակի հաղթելու բոլոր հնարավորությունները կան։ Դրա համար պետք ա ամուր թիկունք, կանոնավոր մատակարարումներ։

Պրոբլեմներ կա՞ն։ Իհա՛րկե կան։ Առանց դրանց չի լինում։ Դրանք առավել ևս լինում են էն դեպքում, երբ թշնամին մեզնից լավ գիտի մեր պրոբլեմներն ու հարձակումն իրականացնելիս դրանք էլ ա հաշվի առել։ Դրանք առավել ևս կան, երբ մի փոքրիկ անհաջողությունը մարդիկ հակված են մեծացնելու մինչև աղետ ու էդ տրամադրությունը տարածել՝ իրենցից բացի մեղավոր ճանաչելով բոլորին։ Ձեզնից լավ կարող եմ պատմել, թե որոնք են թերացումները։ Որոշ դեպքերում էդ պրոբլեմների ծավալների մասին պատկերացումներն ու գրառումները ծիծաղելի են թե՛ դրանք ահագնացնելու առումով, թե նվազեցնելու։ Բայց մեր բանակը հերոսաբար կռվում ա։ Հաջողություններին փոխարինելու են գալիս անհաջողությունները, անհաջողություններին՝ հակառակը։ Եթե թիկունքն ամուր լինի, ապա հաջողությունները կավելանան։

Մենք միշտ միայն մի դիրքից ենք նայում։ Մենք (հայկական ՖԲ-ը) հաշվի չի առնում հակառակորդի դրությունը։ Առավել քան համոզված եմ, որ էս հիասթափության ալիքը լիներ Ադրբեջանում, նրանց բանակն արդեն փլուզված կլիներ։ Պատահական չի, որ Ալիևը պատերազմի հենց սկզբից փակեց սոց․ ցանցերն ու հիմա էլ ելքի ու մուտքի համար փակել ա քաղաքները։ Եկեք ապացուցենք, որ մենք նրանց նման չենք ու արժանի ենք նույնքան բաց ինֆորմացիայի, ինչքան հիմա մենք ունենք։ Ապացուցենք, որ նրանց նման խուճապի սիրահարներ չենք ու կարողանում ենք պահպանել ողջամտության մեծ ու փոքր էլեմենտները մեր մեջ։

Ուզում եմ հիշեցնել, որ Արցախը երբեք չի նվաճվել։ Արցախը, կռվելու դեպքում, անառիկ ա եղել ու կա։ Իսկ թշնամին մեկ ամսվա ամենաինտենսիվ մարտերի պարագայում նույնիսկ դեռ նոր-նոր մոտեցել ա Արցախի անառիկ հատվածին՝ կորցնելով տեխնիկայի գերակշիռ մեծամասնությունը, տալով անհաշիվ զոհեր ու շարքից դուրս եկած վիրավորներ։ Ըստ էության, հաղթանակի համար մի վերջին հարված ա պետք։ Էնպիսի հարված, որ ունակ ա թշնամու զինվորին համոզել, որ կռվելն անիմաստ ա՝ միևնույնն ա՝ հաղթանակ չի լինելու։ ՈՒ մենք էդ հնարավորութուններն ունենք։ Ես հավատում եմ, որ մեր բանակն այն կօգտագործի, ինչպես օգտագործել ա առաջին պատերազմի ժամանակ։ Էն ժամանակ էլ ուժերի հարաբերակցությունը նույնն էր, տեխնիկայի ու սպառազինությունների բաշխվածությունը՝ նույնպես։

Պետք ա հասկանալ, որ պատերազմը միայն մեծ ու փոքր հաղթանակների շքերթ չի՛։ Լինում են ցավալի կորուստներ, հիասթափության պահեր, հաղթանակի բերկրանք։ Միախառնվում են հաղթանակից՝ ուրախության ու կորուստներից՝ ողբի արցունքները։ Դա նորմալ ա։ Կարևորը չկոտրվելն ա։ Դա նվազագույնն ա, ինչ հիմա բանակի համար կարելի ա անել։ Ամուր եղեք ու կհաղթենք։ Ամենաբարդ իրավիճակներից էլ միշտ ելք կա։



Նման նյութեր