Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանին իր՝ կառավարությանը հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո ԱԱԾ-ն ձերբակալել է։ Մանուկյանը մեր զանգերին չպատասխանեց, փոխարենը նրա խոսնակի՝ Անի Գասպարյանի հետ խոսեցինք։ Վերջինս ասաց, որ տեղեկությունը սխալ է։
«Ոչ, Վազգեն Մանուկյանն աշխատավայրում է, ոչ ոք իրեն չի ձերբակալել», -ասաց նա։
Իսկ իրավապահները իրեն անհանգստացրե՞լ են իր այդ հայտարարությունից հետո, խոսնակն ասաց․ «Առայժմ՝ ոչ»։