Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար
Advertisement 1000 x 90

Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ. ԻԻՀ բանակի հրամանատար

Իրանը խստագույնս կպատժի թաքֆիր-ահաբեկիչներին իր սահմանների մոտ: Ինչպես հայտնում են իրանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ կատարած այցի  և երկրի հյուսիս-արևմուտքում հակաօդային պաշտպանության պատրաստության վիճակն ուսումնասիրելու ընթացքում:

Նա շեշտել է մարդկանց, հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: «ՀՕՊ ստորաբաժանումներն ուժեղացվել են երկրի հյուսիս-արևմուտքում ու անհրաժեշտության դեպքում կավելացվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ մարդկանց հանգստությունն իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի:

Իրանական բանակի հրամանատարը բանակին ու ԻՀՊԿ ՀՕՊ ուժերին հրամայել է ուժեղացնել ՀՕՊ ստորաբաժանումները տարածաշրջանում:



Նման նյութեր