Մոտ 20 տարի է «քարոզչություն» երևույթն եմ ուսումնասիրում, 12 տարի է՝ դասավանդում։
Ոմանք հակված են քարոզչության կարևորությունը գերագնահատել (ցանկացած չստացված բան բացատրում են ինչ-որ մութ ուժերի քարոզչությամբ), ոմանք՝ ընդհակառակը, թերագնահատում են քարոզչության կարևորությունը ու հետո ապշում, թե ոնց եղավ, որ այդքան աշխատեցին, ռեալ գործ արեցին, բայց հայտնվեցին կոտրված տաշտակի առջև։
Իրականում քարոզչությունը «ուժի բազմապատկիչ է»։ Այսինքն՝ եթե կա ուժ և այն բազմապատկվում է արդյունավետ քարոզչությամբ, ապա այդ ուժի ազդեցությունն աճում է, երբեմն շատ զգալիորեն։
Անարդյունավետ կամ թշնամական քարոզչությունը կարող է ուժի ազդեցությունը թուլացնել։
Բայց եթե քարոզչության տակ ընդհանրապես բան չկա, եթե ուժը հավասար է 0-ի, ապա ինչքան ուզում ես վրայից քարոզի, 0-ն ուժ չի դառնա։
Կարելի է, իհարկե, որոշ ժամանակ լսարանին մոլորեցնել, և ունենալով 0 ուժ՝ ինչ-որ քարոզչական փուչիկ ստեղծել, բայց իրականության հետ բախվելիս այդ փուչիկը պայթելու է։ Երկարաժամկետ կտրվածքով դատարկ քարոզչությունը չի աշխատում։ Տակը մի բան պիտի լինի։ Կարելի է շատ արդյունավետ քարոզչությամբ նույնիսկ մեկը տաս դարձնել, բայց զրոն տաս՝ երբեք։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Մոտ 20 տարի է «քարոզչություն» երևույթն եմ ուսումնասիրում, 12 տարի է՝ դասավանդում։
Ոմանք հակված են քարոզչության…
Опубликовано Կարեն Վրթանեսյան Вторник, 27 октября 2020 г.ա