Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը պատկերել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը։ Այն հայտնվել է ամսագրի Twitter-ի էջում։
https://twitter.com/Charlie_Hebdo_/status/1321134572105572352?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1321134572105572352%7Ctwgr%5Eshare_3%2Ccontainerclick_1&ref_url=https%3A%2F%2Farmeniasputnik.am%2Fworld%2F20201028%2F25090649%2Fna-cancari-mekne-fransiakan-Charlie-Hebdo-n-patkerele-erdoxani-tsaxrankary.html
Ծաղրանկարում Էրդողանը կիսամերկ նստած է բազկաթոռին։ Նրա մի ձեռքում խմիչք է, իսկ մյուսով բարձրացնում է կնոջ զգեստը։ Ծաղրանկարի տակ գրված է. «Անձնական կյանքում Էրդողանը լավ էլ ցանցառի մեկն է»` նկատի ունենալով, որ թուրքական ղեկավարի իսլամի և հավատքի մասին խոսքերը զուտ խոսքեր են։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի ղեկավարին խորհուրդ էր տվել զբաղվել իր հոգեկան առողջությամբ։ Դրանից հետո երկու երկրների հարաբերությունները սրվել էին, և Ֆրանսիան Թուրքիայից հետ էր կանչել իր դեսպանին։