Ռուսաստանի քայլերը՝ ղարաբաղյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ
Advertisement 1000 x 90

Ռուսաստանի քայլերը՝ ղարաբաղյան տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ

Ադրբեջանի ԶԼՄ-ները հայտարարում են, որ Ռուսաստանը թեկուզ ուշացած, սակայն քայլեր է ձեռնարկում՝ ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ուժերի առաջխաղացումը կասեցնելու ուղղությամբ:

«Յենի մուսավաթ» թերթի վերլուծաբան Ղաբիլ Հոսեյնին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին սպառնալից հայտարարությանն առ այն, որ հակամարտությանն արտաքին միջամտության դեպքում կկիրառի թուրքական F-16 կործանիչներ, գրել է. «Ադրբեջանի դեմ հարձակումը կարող է իրականացվել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից, քանի որ Երևանի ու Մոսկվայի միջև գործում է ռազմավարական համագործակցությունների մասին պայմանագիր»:

Ադրբեջանի «Ժողովրդավարություն և բարօրություն» շարժման ղեկավար Ղովադ Աբադօղլուն, «Meydan TV» հեռուստաընկերությանը տված հարցարույցում ասել է. «Ռուսաստանը վերջերս ժամանակակից ՀՕՊ համակարգ է տրամադրել Հայաստանին, Ադրբեջանի բանակի կողմից կիրառվող ԱԹՍ-ներին դիմակայելու նպատակով: Ուստի թուրք-ադրբեջանական ուժերն այլևս չեն կարող ԱԹՍ-ներից արդյունավետորեն օգտվել»:

Ղոբադ Աբադօղլուի ասելով. «Իլհամ Ալիևի կողմից հատկապես վերջին օրեին Մոսսվայի դեմ ուղղված քննադատությունների պատճառը Ռուսաստանից Հայաստան տեղափոխված զինտեխնիկան է»:

parstoday.com



Նման նյութեր