12։29
«Հիմա մենք գնում ենք հիվանդանոց, մնացած մանրամասները կհայտնեմ հետո»,-ասաց ցուցարարներից մեկը:
12։26
Ֆրանսիայում հայ ցուցարարները բացել են մայրուղու միայն մեկ կողմը, վստահեցնում են՝ մյուսը չեն պատրաստվում բացել: Ակցիան շարունակվում է:
Նրանք վանկարկում են «Արցախը Հայաստան է», «Ստոպ տեռորիզմին», «Էրդողանը տեռորիստ է» և այլն:
Վնասվածք ստացած հայ ցուցարարը շտապօգնության մեքենայում է փաստորեն, սպասում են ուղղաթիռի ժամանմանը, որ տեղափոխեն հիվանդանոց:
12։08
Ակցիայի վայր ժամանած ոստիկանները փորձում են պարզել՝ ինչպես է սկսվել միջադեպը:
Հայ ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը, քանի դեռ, նրանց խոսքով, մարդասպանություն տեղի չի ունեցել:
Նշենք, որ մի խումբ թուրքեր էին եկել ակցիայի վայր:
«Ոստիկանները շատ լավ տեղյակ են՝ ինչ է կատարվել, տեսանյութեր ենք ցույց տվել»,- ասաց հայերից մեկը:
Ոստիկաններն էլ հորդորում էին բացել ճանապարհը, որ ուղղաթիռ գար:
11։52
Ակցիայի ժամանակ թուրքի մուրճի հարվածից տուժած հայ ցուցարարը գիտակցության եկավ, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Իսկ հայերի վրա հարձակված թուրքերը 5 հոգի են եղել, որից երկուսը փախել են:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ: Այլ մարդիկ են հավաքվել ցույցի վայրում, և հայ ցուցարարները չեն հասկանում՝ թուրքեր են, թե ոչ: Հայ ցուցարարները նշում են, որ հնարավոր է՝ թուրքերը նախապես իմացել են ակցիայի մասին և պատրաստված եկել են:
11։27
Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել:
Նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին:
10։54
Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել են Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։
Նրանք պնդում են՝ իրենց այս քայլերը մեկ նպատակ ունեն, առաջին հերթին՝ պաշտպանելու սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորներին: «Եթե հարկ լինի՝ կփակենք օդանավակայաններ, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- նշում են նրանք: