Մոսկվայում հեռավար աշխատանքի ռեժիմը երկարացրել են մինչեւ նոյեմբերի 29-ը
Advertisement 1000 x 90

Մոսկվայում հեռավար աշխատանքի ռեժիմը երկարացրել են մինչեւ նոյեմբերի 29-ը

Մոսկվայում մինչեւ նոյեմբերի 29-ը երկարացրել են աշխատակիցների առնվազն 30 տոկոսի հեռավար աշխատանքի ռեժիմի անցնելու մասին պահանջի գործողությունը: Այդ մասին վկայում Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինի հրամանագիրը:

Բացի այդ, մինչեւ նոյեմբերի վերջը երկարացվել Է 65-ից բարձր տարիքի մարդկանց եւ այն մոսկվացիների համար տնային ռեժիմը, որոնք տառապում են խրոնիկական հիվանդություններից:

Նաեւ երկարացվում Է չեկ-ին համակարգի (հեռախոսահամարների գրանցումներ մուտք գործելիս) գործողությունը գիշերն աշխատող հաստատություններում, որը թույլ Է տալիս օպերատիվ կերպով քաղաքացիներին ծանուցել այն մասին, որ նրանք կարող են շփվել կորոնավիրուսակիրների հետ: Մոսկվայի իշխանությունները պլանավորում են այդ համակարգը ներդնել նաեւ քաղաքի կառավարության ստորաբաժանումներում:

«Նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտություն այսօր չկա: Բայց միեւնույն ժամանակ Էլ գործող սահմանափակումների մեղմացումը վաղաժամ Է, քանի որ կարող Է հանգեցնել իրադրության ապակայունացման»,-ասվում Է Սոբյանինի բլոգում:

Քաղաքագլուխը ճշտում Է, որ «ոչ մի մեղմացում չի լինի նաեւ դիմակի ու ձեռնոցի ռեժիմի պահպանման հսկողության մասով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Նման նյութեր